Շարունակվում է համագործակցությունը Գյումրու և «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնների միջև: Հոկտեմբերի 24-ին բարեգործական ակցիայի շրջանակում «Նորք-Մարաշ» կենտրոնի մասնագետների կողմից Գյումրիում իրականացվեց սրտի ինվազիվ միջամտություն:

 

Սա «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի առաջին օգնությունը չէ Գյո ւմրիին. այս հիվանդանոցի օգնությամբ ոչ միայն իրականացվել են վիրահատական միջամտություններ, այլ նաև վերապատրաստում են անցել Գյումրի բժշկական կենտրոնի մասնագետները, կազմակերպվել է խորհրդատվություն: Բացի ինվազիվ միջամտությունից, որ իրականացվեց 7 հիվանդի մոտ, ևս 2-ի մոտ իրականացվեց ստենտավորում:

 

Նույն օրը կենտրոնում անցկացվեց նաև գիտաժողով՝ նվիրված սրտի ինվազիվ միջամտությունների տեղական և միջազգային փորձին: Գիտաժողովին մասնակցում էին ոչ միայն կենտրոնի, այլ նաև մարզի մյուս մասնագետները: «Մենք միշտ պատրաստ ենք եղել ու միշտ պատրաստ ենք մեր փորձը փոխանակել: Արդեն երկու տարի է, ինչ ինվազիվ միջամտության ծառայությունը Գյումրի կենտրոնում իրականացվում է անթերի:

 

Մեր կենտրոնն էլ պատրաստ է հաճախ ինչպես նմանատիպ բարեգործական ակցիաների շրջանակներում, այնպես էլ խորհրդատվական, համագործակցել Գյումրու բժշկական կենտրոն»-ի հետ: Այս գործընթացը շարունակական բնույթ կկրի»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանը:

 

Ինչպես տեղեկացանք Գյումրու բժշկական կենտրոնի միջամտական սրտաբան Կարեն Միքայելյանից, Գյումրու կենտրոնում տեղի մասնագետների կողմից ամսական կատարվում է 20-30 նմնատիպ միջամտություն, որը միջին ցուցանիշ է համարվում:

 

Արմենուհի Մխոյան