Արաբական Միացյալ Էմիրությունների իրավապահ մարմիններն օրերս ձերբակալել եւ Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մարդկանց առեւտրի դեմ պայքարի վարչությանն են հանձնել Շամխորի շրջանի 48-ամյա բնակչուհի Ալմազ Սարը գըզը Հասանովային, որը վերջին 7 տարին գտնվել է Ինտերպոլի գծով քրեական որոնման մեջ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է vesti.az լրատվական կայքը' հղու մ կատարելով Ադրբեջանի ՆԳՆ-ին:

 

Հայտնի դարձած տեղեկությունների համաձայն' Հասանովան ԱՄԷ-ում գլխավորել է հանցագործ խմբավորում, որը տեղական թրաֆիքինգից բացի զբաղված է եղել նաեւ գողություններով: Հասանովան մարմնավաճառներին հարկադրել է թալանել արաբ հաճախորդներին:

 

Ադրբեջանցի կինը ադրբեջանուհիներին խաբեությամբ տարել է ԱՄԷ եւ ենթարկել սեռական շահագործման: Իսկ հետո նախկին մարմնավաճառներին հարկադրել է կանանց նոր խմբեր ուղարկել: Հասանովայի դեմ բացված քրեական գործով անցնում են երեք տուժածներ: Նշվում է, որ Հասանովայի գլխավորած հանցագործ խմբի երկու անդամներ Ադրբեջանում արդեն դատապարտվել են տարբեր ժամկետներով ազատազրկման: Հասանովայի նկատմամբ դատավարությունն Ադրբեջանում կսկսվի մոտ ապագայում:

 

Նշվում է, որ ԱՄԷ-ի իրավապահ մարմինների կողմից ձերբակալված Հասանովայի խմբավորման մյուս անդամները քրեական պատասխանատվության կենթարկվեն այդ երկրում, քանի որ մեղադրվում են տեղացի արաբներից գողություններ կատարելու մեջ: