Աշխարհի ավիաընկերությունները 2014 թվականին կստանան շուրջ 18 միլիարդ դոլար զուտ շահույթ. մեկ ուղեւորից շահույթը միջին հաշվով կկազմի 6 դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, SITA –ի տնօրեն Դեյվ Բեքերը լրագրողներին պատմել Է ընկերության միջազգային համաժողովի շրջանակներում:
«Ավիաընկերություներն օրական տեղափոխում են 3 միլիոն ուղեւոր եւ կատարում 100 հազար չվերթ»,-նշել Է Բեքերը:
Նրա խոսքով՝ 2014 թվականին ավիաընկերություններն ընդհանուր առմամբ մեկ ուղեւորի տեղափոխումից ստանում Էին միջինը շուրջ 6 դոլարի շահույթ:
«Այդքան արժե բուտերբրոդը: Ավիացիոն ճյուղը աչքի Է ընկնում ցածր շահութաբերությամբ: Եվրոպական ավիաընկերությունները 2014 թվականին Էլ ավելի քիչ են վաստակել՝ մեկ ուղեւորից՝ 3 դոլար»,-ասել Է Բեքերը:
Նա դա բացատրել Է նրանով, որ եվրոպական ավիաընկերությունների ուղեւորահոսքի վրա այս տարի ազդել Է Ուկրաինայի քաղաքական իրադրությունը: Պահանջարկի նվազման պատճառով եվրոպական ավիաընկերությունների ուղեւորահոսքը 2014 թվականին կաճի միայն 2,7 տոկոսով:
SITA միջազգային ընկերությունը տեղեկատվական տեխնոլոգիաներով ապահովում Է ավիաընկերությունները, օդանավակայանները, գլոբալ դիստրիբուտիվ համակարգերը եւ պետական կառույցները: Ընկերության ծառայություններից օգտվում են 200 երկրների օդային տրանսպորտի 450-ից ավելի ձեռնարկություններ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: