Մինչ սիրիական բանակը նկատելի առաջընթաց է արձանագրում Հալեպում, զինված ահաբեկչական խմբավորումները թիրախ են դարձնում խաղաղ բնակչությանը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Գանձասար» թերթի խմբագրությունից: Նոյեմբերի 3-ի ուշ գիշերին Հալեպի հայաշատ Ջալաա թաղամասը հրթիռակոծությունների թիրախում է հայտնվել: Հրթիռակոծության հետևանքով նյութական լուրջ վնասներ են արձանագրվել:

 

Աղբյուրի տեղեկացմամբ, նոյեմբերի 3-ի երեկոյան Հալեպի տարածքում 6 օրվա ընդհատումից հետո համացանցը վերսկսել է գործել:

 

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 26-ին, Հալեպի Սրյեն Ժդիյդե թաղամասում 2 հրասանդ էին ընկել: Հրասանդներն ընկել էին Հուդա Շարաուի դպրոցի ինչի հետևանքով 3 մարդ զոհվել, ևս 24-ը վիրավորվել են: Թաղամասում բազմաթիվ հայեր, ինչպես նաև քրիստոնյաներ են բնակվում: Բարեբախտաբար, տուժածների մեջ հայեր չեն եղել:

 

Սիրիայում 3,5 տարի շարունակվող բախումների զոհ է դարձել մոտ 200 հազար մարդ, զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը: