Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության նիստի ընթացքում հայտարարել է, թե երկրում ճգնաժամի սպառնալիք չկա: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:

 

Ղարիբաշվիլին պաշտոնանկ է արել երկրի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային՝ հայտարարելով, որ թույլ չի տա քաղաքականացնել գերատեսչությունը:

 

«Որևէ վտանգ կամ երկրում ճգնաժամի սպառնալիք չկա: Մենք մեծամասնություն ունենք խորհրդարանում, և կառավարությունը կարող է շարունակել աշխատել արդյունավետորեն»,- հայտարարել է վարչապետը:

 

Կառավարության ղեկավարը նախարարներին կոչ է արել շարունակել աշխատանքները նույն ոգով, իսկ հանրությանը խորհուրդ է տվել հանգստանալ և չկասկածել, որ ներպետական հակամարտություն կսկսվի: