ԱՄՆ-ի իշխանություններն զբաղվում են հատուկ ապարատների միջոցով ամերիկացիների ձեռքի հեռախոսներից տվյալների հավաքմամբ, ապարատներ, որոնք տեղակայված են բջջային կապի աշտարակներ նմանակող թեթեւշարժիչավոր ինքնաթիռներում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:

 

Ծրագիրն իրագործվում Է 2007 թվականից ԱՄՆ-ի արդարադատության նախարարության դատական պրիստավների ծառայության կողմից: Սարքավորանքը, հրատարակության տվյալներով՝ տեղակայված Է Cessna ինքնաթիռների վրա, որոնք թռիչքներ են կատարում Միացյալ Նահանգների տարբեր մասերում գտնվող հինգ խոշոր օդանավակայաններից:

 

Այդ ապարատները, որոնք մշակել Է Boeing կորպորացիան, գործում են բջջային աշտարակների սկզբունքով եւ թույլ են տալիս մեկ թռիչքի ընթացքում տեղեկատվություն հավաքել տասնյակ հազարավոր ձեռքի հեռախոսներից՝ որոշելով դրանց տերերի գտնվելու վայրը մինչեւ երեք մետր ճշտությամբ: Ըստ որում սարքավորանքը նաեւ թույլ Է տալիս հեռավորության վրա արգելափակել ազդանշանը հեռախոսից եւ դրանից պատճենել տվյալները, ներառյալ SMS-հաղորդագրությունները եւ լուսանկարները:

 

Ծրագրի միջոցով դատական պրիստավները հետեւում են այն անձանց, որոնք գտնվում են հետաքննության տակ, այդ թվում՝ մարդասպանների եւ թմրավաճառների: Սակայն դրա հետ մեկտեղ գերատեսչության տնօրինման տակ տեղեկատվություն Է հայտնվում այն մարդկանց հեռախոսներից, որոնց նկատմամբ որեւԷ կասկած չկա: