Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի մասնակցությամբ թոք-շոուն եթեր կհեռարձակվի ենթադրաբար 2015 թվականի սկզբին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, IPN գործակալությանը հայտնել Է հրապարակախոս Վասիլ Մագլափերիձեն, որը մասնակցում Է հաղորդման պատրաստմանը: Նրա խոսքով՝ GDS հեռուստաընկերության վերափոխման գործը նթացի հետաձգումը ոչինչ չի փոխում:

 

«Վերափոխման գործընթացը հետաձգվել Է ժամանակավորապես, այլ ո չթե ընդմիշտ: Թոք-շոուն եթեր կհեռարձակվի այն ժամանակ, երբ ալիքը կվերափոխվի ընդհանուր հեռուստահեռարձակման համար»,- հայտարարել Է Վասիլ Մագլափերիձեն:

 

Նրա խոսքով՝ թոք-շուն պլանավորվում Է ցուցադրել Ամանորից հետո:

 

Ընդհանուր հեռարձակման թույլատրագիրն անհրաժեշտ Է, որպեսզի GDS TV-ն կարողանա հեռարձակել հասարակական-քաղաքական հաղորդումներ: Այսօրվա դրությամբ հեռուստաալիքն ունի սոսկ ժամանցային հաղորդումների հեռարձակման թույլատրագիր: GDS TV-ը թույլատրագրի վերափոխման հայտ Է ներկայացրել այն բանից հետո, երբ հայտնի Է դարձել այդ ալիքում նոր հեռուստածրագրի համահաղորդավար դառնալու Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի մտադրության մասին, հաղորդել Է «Գրուզիա Online»-ը: