Վրաստանի նախկին վարչապետին պատկանող սպիտակ շնաձուկը, որը գտնվում էր նրա բիզնես կենտրոնի ակվարիումում, սատկել է անորակ ջրից. գրում է Newsgeorgia-ն' հղում կատարելով ռուսական ԶԼՄ-ներին: Իվանիշվիլին շատ է զայրացել տեղի ունեցածով և հրամայել է մասնագետներին ուսումնասիրել ջուրը, որը ենթադրաբար դարձել է շնաձկան մահվան պատճառը:

 

«Բիձինա Իվանիշվիլիի շնաձուկը մահացել էր նոյեմբերի սկզբին: Դրա պատճառը անորակ ջուրն է եղել: Լուրջ կասկածներ կան, որ ջրամատակարարման խողովակները չեն համապատասխանել չափանիշներին, և դա անհարժեշտ է հետազոտել»,-ասել է իրավապաշտպան Նիկոլոզ Մժավանձեն:

 

ԶԼՄ-ների տվյալներով' սպիտակ շնաձուկը բերվել էր Իվանիշվիլիի բիզնես կենտրոն հոկտեմբերի սկզբին և տեղադրվել էր հսկայական ակվարիումում, որի համար օգտագործվել էր 25 տոննա աղ: