Բարաք Օբամայի սխալը, որը շփոթել է դերասան Ջեյմս Ֆրանկոյի եւ ամերիկյան ֆուտբոլի խաղացող Ջեյմս Ֆլակոյի անունները, գրավել է զանգվածային լրատվամիջոցների եւ սոցցանցերի օգտատերերի ուշադրությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

«Նախագահ Բարաք Օբամայի սերը սպորտի նկատմամբ դեկտեմբերի19-ին անհարմար կացության մեջ Է դրել նրան, երբ նա ոչ միտումնավոր միավորել ու մի ամբողջություն Է դարձրել հոլիվուդյան դերասանի եւ Ֆուտբոլի ազգային լիգայի քվոթերբեկի անունները»,- հաղորդել է NBC ալիքը:

 

Ելույթ ունենալով մամուլի ասուլիսի ժամանակ՝ Օբաման հիշատակել է «Հարցազրույց» կատակերգական ֆիլմը, որտեղ խոսքը վերաբերում Է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի դեմ մահափորձին:

 

«Ես կարծում եմ՝ դա մեզ թույլ տվեց որոշ հետաքրքրական բաներ իմանալ ԿԺԴՀ-ի մասին՝ այն, որ այդ երկիրը որոշել Է լիամասշտաբ գրոհ ձեռնարկել կինոստուդիայի վրա՝ Սեթ Ռոգենի եւ Ջեյմս Ֆլակոյի մասնակցությամբ երգիծական ֆիլմի պատճառով»,- հայտարարել Է նա:

 

Ֆուտբոլիստ Ջո Ֆլակոն անձամբ Է նախագահի ուշադրությունը հրավիրել սխալի վրա՝ Twitter-ում դիմելով նրան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: