Թուրքիայում ոստիկանական բաժանմունք բերման են ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք այդ երկրում զբաղվել են մաքսանենգությամբ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ANS PRESS լրատվական գործակալությունը, թուրքական ոստիկանությունը ադրբեջանցի մաքսանենգներին հայտնաբերել է Իգդիրում:

 

Իգդիրի շրջանում ուղեւորատար ավտոբուսում անցկացված ստուգման արդյունքում Իգդիրի ժամդարմերիայի աշխատակիցները Ադրբեջանի քաղաքացի երեք ուղեւորների (երկու կին եւ մեկ տղամարդ) ճամպրուկներում մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերել: Թուրք ժանդարմները ադրբեջանցիների մոտ հայտնաբերել են 3 հազար փաթեթ մաքսանենգ սիգարեթ եւ 36 շիշ ալկոհոլային խմիչք: Ադրբեջանի քաղաքացի ուղեւորներն արտաքսվել են Թուրքիայից: