Ոստիկանությունն օպերատիվ միջոցառումների արդյուքնում հայտնաբերել և բերման է ենթարկել «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի 3 անիվները գողացողներին:

 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության կայքից, դեկտեմբերի 20-ին, ժամը 02.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1962 թ. ծնված Վարսենիկ Ք.-ն և հայտնել, որ իրենց շենքի մոտ ավտոմեքենա են թալանում:

 

Ժամը 05.30-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի և Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Անդրանիկի փողոցի թիվ 95 շենքի մոտից բերման են ենթարկել 1991թ. ծնված Հայկ Ղ.-ին, իսկ Անդրանիկի փողոցի թիվ 103 շենքի մոտից' 1992թ. ծնված Արծրուն Խ.-ին, որտեղ պարզվել է, որ Հայկ Ղ.-ն և Արծրուն Խ.-ն ժամը 02.20-ին Անդրանիկի փողոցի թիվ 97 շենքի բակում կայանված, 1984թ. ծնված Կորյուն Ս.-ին պատկանող «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայից գողացել են 3 անիվները: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: