Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է հրամանագիր 87 դատապարտվածի նկատմամբ համաներում շնորհելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Contact.az-ը:

 

Համաներում ստացած ազատազրկվածների շարքերում են տասը քաղբանտարկյալ: Ազատ արձակվածների թվում են «Խուրալ» թերթի գլխավոր խմբագիր Ավեզ Զեյնալլըն, «P.S. Nota» պարբերականի գլխավոր խմբագիր Սարդար Այլիբեյլին, իրավաբան Գուրբան Մամեդովը, NIDA քաղաքացիական շարժման անդամներ Զաուր Գուրբանլըն և Ուզեիր Մամեդլին:

 

Միջազգային հանրությունը խիստ քննադատության է ենթարկել Ադրբեջանում խոսքի ազատության դեմ բռնաճնշումները: Ալիևի կլանի դեմ հայտարարությունների համար բազմաթիվ լրագրողներ ու հասարակական-քաղաքական գործիչներ են բանտերում: Դատապարտող հայտարարություններ են տարածել ԵԽ եւ ԵԱՀԿ մարդու իրավունքների եւ խոսքի ազատության հանձնակատարները, ԱՄՆ պետդեպը: