totalfootball.amՄադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին գնահատել է իր թիմի խաղը Իսպանիայի առաջնության 18-րդ տուրի' «Էսպանյոլ»-ի հետ խաղում (3-0).

«Բեյլը շատ լավ հանդիպում անկացրեց: Նա շատ ինտենսիվ էր գործում: Երկրպագուները պահանջում էին փոխանցում կատարել Կրիշտիանո Ռոնալդուի՞ն. բնական է, երկրպագուները միշտ պահանջկոտ են առաջատար խաղացողների հանդեպ: Կարիք չկա քննարկելու Բեյլի և Ռոնալդուի մասնակցությամբ դրվագը: Սա ֆուտբոլ է: Նրանք լավ հարաբերությունների մեջ են:

Չհասկացա մրցավարի որոշումը Կոենտրաուին հեռացնելու շուրջ: Այդ հեռացումը բարդացրեց մեր կյանքը: Ժամանակ ունենք լավագույնս նախապատրաստվելու «Ատլետիկո»-ի դեմ խաղին և անելու հնարավոր ամեն ինչ, որպեսզի հայտնվենք քառորդ եզրափակչում: Թիմում բոլորը սպասում են «Ատլետիկո»-ի ժամանմանը, բայց մենք պետք է հանգստություն պահպանենք: Տնային մարզադաշտը կօգնի մեզ»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում Real Madrid Info-ն:

Հիշեցնենք, որ «Էսպանյոլ»-ի հետ խաղի դրվագներից մեկում Գարեթ Բեյլը փոխանցում չկատարեց ավելի նպաստավոր դիրքում գտնվող Ռոնադուին, ինչը դուր չեկավ մադրիդյան ակումբի երկրպագուներին և անձամբ Ռոնալդուին: