ԱՄՆ-ում անշարժ գույքի վաճառքի գործակալները փորձում են մեծ շահույթ ստանալ այն բանից, որ ավելի ու ավելի շատ մարդիկ են սարսափի մեջ ապրում միջուկային պատերազմի պատճառով: Նրանք վաճառքի են հանում բարձիթողի վիճակում գտնվող ստորգետնյա հրթիռային հորանները՝ դրանք առաջարկելով որպես բնակարան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է գերմանական Bild հրատարակությունը:

 

Bild-ն օրինակ Է բերում Նյու Յորքում վաճառքի հանված բունկերը, որի «պատերը կդիմանան միջուկային պայթյունին ու եւս 1000 տարի կանգուն կմնան դրանից հետո»:

 

«Դուք կարող եք այն ձեռք բերել, եթե մեկ քառորդ միլիոն եվրոն չեք ափսոսում անվտանգության համար: Այն իրենից ներկայացնում Է Altas-F բարձիթողի հռթիռային հորանը: Բայց տեղն այնտեղ յուրօրինակ Է. կողքին ՉԹՕ-ի թանգարանն Է եւ Մակդոնալդսի ռեստորանը, իսկ մինչեւ մոտակա բնակավայրը 30 կիլոմետր Է»,- գրում Է հրատարակությունը:

 

Անշարժ գույքի գործակալ Ջիմ Մուրի խոսքով՝ այդ օբյեկտը մեծ ներուժ ունի, եւ դրա գնման հարցում շահագրգռված են հիմնականում այն մարդիկ, ովքեր վախենում են աշխարհի վերջից, իսկ նրանց թիվն ԱՄՆ-ում քիչ չԷ:

 

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, նյութում նաեւ պատմվում Է անշարժ գույքի ձեռներեց մասնագետ Լարի Հոլլի մասին, որն արդեն երկու բունկեր Է գնել: Դրանցից մեկը վերակառուցել Է բնակարանների մի ամբողջ համալիրի՝ «Գոյատեւման բնակարաններ» անվանման ներքո: Այնտեղ կա այն ամենն, «ինչը ցանկալի Է ամերիկացու սրտին» աշխարհի վերջի դեպքում. լողավազան, կինոթատրոն, արեւաբուժարան, հրաձգարան եւ նույնիսկ կենսաչափական ապրանքներ, որոնք կարող են դիմանալ կենսաքիմիական գրոհին, գրում Է հրատարակությունը:

 

Համալիրը նախատեսված Է 70 մարդու համար, եւ բոլոր 12 բնակարաններն արդեն վաղուց վաճառված են: Այժմ Հոլլը սարքավորում Է երկրորդ բունկերը, որտեղ հասցրել Է վաճառել արդեն բնակարանների կեսը: Նման բնակարանների նվազագույն գինը կազմում Է 3 միլիոն դոլար: