Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության Իզմիրի պատգամավոր Բիրգյուլ Այման Գյուլերը հայտնել է, որ կուսակցությունից հեռանում է այն պատճառով, որ իր կուսակից ընկերները մասնակցել էին Հրանտ Դինքի տարելիցին նվիրված միջոցառմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացն ում է թուրքական «Թարաֆ» պարբերականը:

 

Գյուլերը նշել է, որ իրեն անհանգստացնում է այն, որ իրենց կուսակցության նոր անդամներն աջակցում են «իրականությունից դուրս ցեղասպանության մասին մեղադրանքներին»' այն էլ 2015 թվականին: Պատգամավորին մասնավորապես դուր չի եկել այն, որ քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավորներ Շաֆաք Փավեյը և Սեզգին Թանրըքուլուն Դինքի մահվան տարելիցին կանգնել էին «Առերեսվեք Դինքի հետ, առերեսվեք Ցեղասպանության հետ» գրությամբ պաստառի հետևում: