Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ թիմն ամբողջությամբ կենտրոնացած է Բունդեսլիգայում տեղը պահպանելու վրա: Գերմանիայի առաջնության 18-րդ տուրից հետո դորտմունդցիները մրցաշարային աղյուսակի վերջին տեղում են:

«Մեր միակ խնդիրը միավորներ վաստակելը և Բունդեսլիգայում տեղ պահպանելն են: Մենք պետք է կարողանանք համակերպվել այն մտքին, որ չենք կարող բավարարել յուրաքանչյուրի պահանջը: Հարցեր են առաջանում՝ ինչպե՞ս կարող է «Բորուսիան» նման ֆուտբոլիստներով, աշխատավարձերի նման չափով և նման բյուջեով գոհանալ գոյության համար պայքարով: Այդ հարցերը, սակայն, բնականաբար, իմ խնդիրը չեն»,- Կլոպի խոսքը մեջբերում է Sport1-ը: