Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված' փետրվարի 12-ին' ժամը 18.00-ից մինչև փետրվարի 13-ի ժամը 07.00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեների ջրամատակարարումը:

 

Կդադարեցվի, մասնավորապես, Կիլիկիա, Նորագյուղ թաղամասերի, Իսակովի պողոտայի 1-11 համարների, Աթենքի փողոցի, Ծիծեռնակաբերդի խճուղու և պուրակի ջրամատակարարումը: