ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել հայտարարությամբ, որում ընդգծվում է «Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարի անհրաժեշտությունը: Այս մասին հաղորդում է Fox News-ը:

 

 

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը կշարունակի գրոհայինների դիրքերի ուղղությամբ կետային ռմբակոծությունները:

«Դա բարդ առաքելություն է: Բայց մենք չենք նահանջի: Մենք նոր տվյալներ ենք ստանում մեր հետախուզությունից»,- ասել է Օբաման:

 

 

Նա նշել է, որ չի հավատում պատերազմի արագ ավարտին: Օբաման հայտարարել է, որ իսլամիստական խմբավորման դեմ պայքարը 3 տարի կտևի: