Փետրվարի 14-ին, ժամը 21.49-ին տեղեկատվություն է ստացվել, Երևանի որ Տիգրան Մեծ փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի բնակիչը վատառողջ է և չի կարողանում բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

Քաղաքացուն ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն:

 

 

***

 

 

Փետրվարի 14-ին, ժամը 20.12-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի Այվազյան փողոցի ներից մեկի ննջասենյակի դուռը փակվել է, երեխան (2 տարեկան) մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են տան դուռը:

 

 

***

 

 

Փետրվարի 14-ին, ժամը 16.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 55 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, երեխան (2 տարեկան) ներսում քնած է. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

 

 

***

 

 

Փետրվարի 14-ին, ժամը 16.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Քանաքեռ ՀԷԿ-ի թիվ 17 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

 

 

***

 

 

Փետրվարի 14-ին, ժամը 16.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան Առինջ թաղամասի 1-ին միկրոշրջանի թիվ 1/7 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին ներսում գտնվելու պատճառով բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: