Իսպանիայում ամերիկացի ուսանող է հոսպիտալացվել իսպանական հայտնի Տորո կառնավալի (Carnaval del Toro) ժամանակ ցլի հարվածներից ստացած վնասների պատճառով:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Independent պարբերականը, 20-ամյա Բենջամին Միլերն ԱՄՆ Ջորջիա նահանգից, այժմ ինտենսիվ բուժում է ստանում Սալամանկայի հիվանադանոցում' փետրվարի 14-ին ցլի կոտոշահարությունից ստացած լուրջ վնասվածքներից: Ցուլը երիտասարդին կոտոշահարել է մի քանի անգամ հարվածներ հասցնելով երիտասարդի ազդրին, մեջքին և որովայնի հատվածում: Վիրաբույժ Էնրիկե Կրեսպոն նշել է, որ Միլերի մոտ 40 սմ բացվածք է վիրահատել: Կառնավալի ժամանակ վնասվածք են ստացել ևս երկու երիտասարդներ, սակայն նրանց վիճակը համեմատաբար լավ է: Բժշկի խոսքով' չորս օր տևող տանահանդեսը գրավել է 45-50 հազար մարդկանց:

 

Անցած տարի Իսպանիայի խորհրդարանականները քվերակել են ցլամարտին հատուկ մշակութային ժառանգության կարգավիճակ տալու օգտին: Այս քայլը խստորեն քննադատվել էր կենդանիների իրավապաշտպան միջազգային կազմակերպությունների կողմից: 2011 թվականին կառավարությունը Տորոն ճանաչել է որպես «մշակութային պրոդուկտ»: