Փետրվարի 18-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «Մազդա ՄՊՎ» մակնիշի ավտոմեքենան Մարալիկ քաղաքի Հ. Շահինյան փողոցում վրաերթի է ենթարկել 1991 թ. ծնված Մանուկ Ամիրյանին և 1986 թ. ծնված Գագիկ Մանուկյանին, որոնք տեղում մահացել են, իսկ վարորդը, թողնելով ավտոմեքենան՝ դիմել է փախուստի:

 

Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:

 

Կատարվում է քննություն: