Մադրիդի «Ռեալի» դարպասապահ և ավագ Իկեր Կասիլյասն ակումբի կազմում Իսպանիայի առաջնությունում հաղթանակների քանակով ռեկորդ է սահմանել:

Պրեմիերայի 24-րդ տուրում «Էլչեի» նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակը 33-ամյա դարպասապահի 328-րդ հաղթանակն է «Ռեալի» կազմում:

Նախկին ռեկորդը պատկանում էր Ռաուլին, ով մադրիդյան ակումբի կազմում հանդես է եկել 1994-ից մինչև 2010թ.: Ռաուլը 550 խաղում 327 հաղթանակ է տոնել «Արքայական ակումբում»: