ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: CNN-ի լրագրող Դոն Լեմոնն ուղիղ եթերում հարցազրույց Է վերցրել լամայից: Պիեռ անունով կենդանուն ցուցադրել են փետրվարի 26-ի երեկոյան նորությունների ժամանակ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Mashable-ին: Հարցազրույցի ժամանակ լրագրողը կենդանուն հարցրել Է, թե նա չի ցանկանում արդյոք Պիեռ անունը փոխել Լորենցո Լամասի (ամերիկացի դերասան Լորենցո Լամասի անվան նմանությամբ), սակայն լաման բնավ ուշադրություն չի դարձրել հաղորդավարի վրա:

 

Բացի այդ, Instagram-ում հեռուստաալիքի պաշտոնական ակաունտում հրապարակվել են մի քանի լուսանկարներ, որոնցում հեռուստաալիքի աշխատակիցները նկարվել են լամայի հետ:

 

Mashable-ը նշում Է, որ Պիեռին ուղիղ եթեր հրավիրելու գաղափարը CNN-ի աշխատակիցների մոտ ծագել Է Արիզոնայում լամաների հետ տեղի ունեցած միջադեպից հետո: Փետրվարի 26-ի ցերեկը abc 15 հեռուստաալիքը կես ժամ ողիղ եթերում հաղորդել Է երկու լամաների հետապնդումը: Կենդանիներին հաջողվել Է բռնել, սակայն թե ինչպես Էին լամաները հայտնվել քաղաքում, պարզել չի հաջողվել:

 

Համացանցում լամաների հետապնդման տեսահոլովակի հրապարակումը հարուցել Է ցանցի ամերիկացի օգտատերերի մեծ հետաքրքրությունը: 10 ժամում այն հավաքել Է ավելի քան 50 հազար դիտում:

 

Դերասան Լորենցո Լամասը հայտնի Է «Ֆելքոն Քրեստ», «Ուրացողը» (1992 - 1997) եւ «Հանդուգններն ու գեղեցիկները» սերիալներում խաղացած դերերով: Նրա դեբյուտը կինոյում կայացել Է 1976 թվականին: