Մոսկվայի Սլավյանսկի հրապարակում մեկնարկել է փետրվարի 27-ին սպանված քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի հիշատակին նվիրված սգո երթը:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, երթի մասնակիցների մեծ մասը Նեմցովի դիմանկարներով են, ինչպես նաեւ բաժանում են ՌԴ փոքր դրոշներ' սգո ժապավեններով:

Իրավիճակը հանգիստ է, միջոցառումը համաձայնեցվել է Մոսկվայի քաղաքապետարանի հետ:

 

 

Միաժամանակ սգո երթ է անցկացվում նաեւ «հյուսիսային մայրաքաղաքում»: Սանկտ-Պետերբուրգի կենտրոնում հավաքվել են հարյուրավոր մարդիկ:

 

 

Բորիս Նեմցովը սպանվել է Մոսկվայի կենտրոնում փետրվարի 27-ի գիշերը: Ըստ նախնական տվյալների' նրա ուղղությամբ արձակվել է ոչ պակաս քան 7-8 կրակոց, որոնցից չորսը դիպել են թիկունքին, նա տեղում մահացել է: