Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Սեբաստիան Կելը խոսել է Բունդեսլիգայի շրջանակներում «Համբուրգի» դեմ կայանալիք խաղի մասին և նշել, որ թիմը ցանկանում է երեք միավոր վաստակել խաղում.

«Մրցաշրջանի առաջին հատվածում մենք տանը պարտվել ենք «Համբուրգին»: Այս անգամ ցանկանում ենք երեք միավոր վաստակել: Մեզ համար անհրաժեշտ է իրականացնել մեր նպատակը: Ղեկավարությունը և մարզիչները նշել են, որ մենք պետք է 40 միավոր վաստակենք և խուսափենք Բունդեսլիգայից դուրս մնալուց: Ներկա պահին մենք միայն դրանով ենք զբաղված»,- Կելի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Նշենք, որ թիմերի միջև հանդիպումը կայանալու է այսօր: Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 18:30-ին: