Ապրիլի 1-ին Իրանում նշում են պետական հիմնական տոներից մեկը՝ Հանրապետության օրը: Այդ օրը Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) հռչակման օրն Է: Երկիրն սկսել Է այդպես կոչվել 1979 թվականին Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Իրանի ապագա պետական կառուցվածքի շուրջ հանրաքվեն տեղի Է ունեցրել 1979 թվականի մարտի 30-31-ին: Դրան մասնակցել Է ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 92,5 տոկոսը: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Իսլամական Հանրապետության օգտին քվեարկել Է նրանց ավելի քան 99 տոկոսը:

 

Հանրապետության օրն Իրանում նշվում Է երկշաբաթյա արձակուրդի ընթացքում, որը կապված Է Նովրուզի կամ մուսուլմանների արեւային օրացույցով Նոր տարվա տոնակատարության հետ: Այդ օրերը մարդիկ նախընտրում են անցկացնել բնության գրկում, վայելել թարմ օդը: Նրանք, ում ֆինանսական հնարավորությունները թույլ չեն տալիս մեկնել առողջարան, այցելում են այգիներ եւ կանաչ պուրակներ:

 

Հանրապետության օրվա նախօրյակին Իսլամական Հանրապետության հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին հրամանագիր Է ստորագրել 809 դատապարտյալների պատիժը մեղմացնելու մասին: Համաներման հրամանագիրը տարածվում Է նաեւ զինվորական դատարանով դատապարտվածների վրա: Համաներման մասին խնդրագիրը Իսլամական Հանրապետության ղեկավարին ուղարկել Էր Գերագույն դատարանի նախագահ այաթոլլա Սադեղ Ամոլի Լարիջանին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: