Բրազիլիայում ուղղաթիռի կործանման զոհերի թվում Է Սան Պաուլուի նահանգապետի որդին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին:

 

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ ուղղաթիռն ընկել Է Սան Պաուլու ագլոմերացիայի մեջ մտնող Բարուերի քաղաքի շենքերից մեկի տանիքին: Ըստ վերջին տվյալների՝ ավիաաղետի հետեւանքով զոհվել Է օդանավի ողջ անձնակազմը, որը բաղկացած Էր հինգ մարդուց:

 

Նահանգապետ Ժերալդու Ալկմինի կրտսեր որդին՝ 31-ամյա Թոմաս Ալկմինը կործանված EC-155 ուղղաթիռի երկրորդ օդաչուն Էր:

 

Ոստիկանության տվյալներով՝ շենքը, որին բախվել Է ուղղաթիռը, կառուցվում Էր եւ բնակեցված չԷր:

 

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը ցավակցություն Է հայտնել նահանգապետի ընտանիքին եւ միջադեպի մյուս զոհերի ընտանիքներին:

 

Երկրի ավիացիոն իշխանությունները ավիաաղետի հանգամանքների հետաքննություն են անցկացնում: