Ապրիլի 16-ին՝ ժամը 14.00, ԱՀԹ առաջնորդարանում (հասցեն՝ Ռ. Իսրայելյան 21՝ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու բակում) տեղի կունենա ս. Սարգսին նվիրված ցուցահանդես-մրցույթի հաղթողների մրցանակաբաշխությունը:

 

Այս տարի առաջին անգամ ս. Սարգիս զորավորի տոնի առթիվ հայտարարվել էր մրցույթ ուսանող ստեղծագործողների համար՝ նկարների, քանդակի և կիրառական արվեստի բնագավառներում: Մրցույթին մասնակցում էին երեք բուհերի՝ Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ, Գեղարվեստի պետական ակադեմիայի և Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի ուսանողներ:

 

Ուսանողները «Սիրո ուժն է անհաղթ» խորագրով աշխատանքները ներկայացրել էին բուհերում կազմակերպված ցուցահանդեսների ժամանակ: Մասնագիտական ժյուրիի որոշմամբ ընդհանուր թվով հաղթող է ճանաչվել 21 ուսանող:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին