Սվերդլովսկի մարզի Մալիշեւայի հանքավայրում (մտնում Է «Կալինինգրադի սաթի կոմբինատ» բաժնետիրական ընկերության կազմի մեջ) արդյունահանել են 230 գրամ քաշով հազվագյուտ զմրուխտ, որն ամենախոշորն Է վերջին մի քանի տարում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է կոմբինատի ներկայացու ցիչը:

 

 

«Այդպիսի քարեր շատ հազադեպ Է հաջողվում գտնել: Շուտով այն կներկայացվի Ռուսաստանի Պետական պահոցի գնահատիչ փորձաքննությանը՝ որպես «բացառիկ» կատեգորիային համապատասխանող: Նման նմուշները հետաքրքրական են ոչ այնքան ակնագործական իրերի արտադրության համար, որքան որպես կոլեկցիոն նմուշահատ»,- նշել Է գործակալության զրուցակիցը:

 

 

Քարի ընդհանուր քաշը 230 գրամ Է, զմրուխտի զուտ քաշը՝ 220 գրամ: Քարի երկարությունը 7,5 x 3 սանտիմետր Է: