Չինաստանի ոստիկանությունը ձերբակալել Է այն նկարչին, որը ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինին պատկերել Է կնճռոտված դեմքով և բեղերով, հաղորդել են «Մարդու իրավունքների չինացի պաշտպաններ» (CHRD) կազմակերպության ակտիվիստները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

 

Նկարիչ և լուսանկարիչ Դայ Ցզյանյունը նկարը զետել Է Համացանցում, որը տարածվել Է մի քանի կայքերում:

 

 

Որոշ օգտատերեր կարծել են, որ Չինաստանի առաջնորդի դեմքին նկարված մազածածկոցը հիշեցնում Է Ադոլֆ Հիտլերի բեղերը:

 

 

Շանհայի ոստիկանությունը լուսանկարչին ձերբակալել Է «թշնամություն և խնդիրներ սադրելու» համար: Նրա հետագա ճակատագիրն առայժմ անհայտ Է: Իրավապաշտպանների խոսքով՝ նրան կարող են կալանավորվել, հաղորդել Է «Ինտերֆաքսը»: