Սերժ Սարգսյանը հուլիսի 9-ին ժամանել է Ռուսաստանի Դաշնություն' Ուֆա, մասնակցելու ԲՐԻԿՍ, ԵԱՏՄ և Շանհայան համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստին»:

 

Մինչև հուլիսի 10-ը Ուֆայում տեղի կունենան ԲՐԻԿՍ-ի և Շանհայան համագործակցության կազմակերպության միջազգային գագաթնաժողովները: Այս տարի Ռուսաստանը նախագահում է երկու կազմակերպություններում էլ: Իսկ Հայաստանը հավակնում է դիտորդի կարգավիճակ ձեռք բերել Շանհայան համագործակցության կազմակերպությունում:

 

Շանհայան համագործակցության կազմակերպությունը ստեղծվել է 2001 թ. հունիսի 15-ին Չինաստանի Շանհայ քաղաքում: Այն մշտապես գործող միջկառավարական միջազգային կազմակերպություն է, որի անդամներն են Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի հանրապետությունները: ՀՇԿ-ին նախորդել է «Շանհայան հնգյակի» մեխանիզմը (հնգյակի կազմում ընդգրկված էին բոլոր պետությունները, բացի Ուզբեկստանից):