Թուրինի «Յուվենտուսն» իր ուշադրությունը սևեռել է Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վրա. տեղեկացնում է forzaitalian-ն՝ հղում անելով Sport Mediaset-ին:

Կայքը գրում է, որ թուրինյան թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հույս ունի Մխիթարյանին իր թիմ բերել՝ կիսապաշտպանության գիծն ամրապնդելու նպատակով: Մխիթարյանն ունիվերսալ ֆուտբոլիստ է, ով կարող է կիսապաշտպանության ցանկացած հատվածում խաղալ'լինի դաշտի կենտրոն, թե եզր:

«Մխիթարյանը միանշանակ համապատասխանում է «Յուվենտուսին» և պետք է խաղա լավագույն տասը ակումբներից մեկում: Նա կարող է լրացուցիչ ինչ-որ բան տալ A սերիային: Բայց չգիտեմ՝ Իտալիայի առաջնությունը կարո՞ղ է արդյոք իրեն նման ֆուտբոլիստ թույլ տալ»,- նշել է կիսապաշտպանի գործակալը՝ Մինո Ռայոլան:

Գործարքի կայացմանը կարող է խոչընդոտել թուրինյան ակումբի ֆինանսական կողմը: