Բրազիլիայի ազգային հավաքականի և կատալոնյան «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Նեյմարը ցանկանում է մասնակցել Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերին:

««Բարսելոնայի» ղեկավարությանն արդեն տեղեկացրել եմ, որ ցանկանում եմ օգնել հավաքականիս Ռիոյում կայանալիք Օլիմպիական խաղերում: Չեմ ուզում բաց թողնել ազգային թիմի ոչ մի հանդիպում: Մեծ ցանկություն ունեմ Օլիմպիական խաղերի չեմպիոն դառնալ և ուրախացնել հայրենակիցներիս»,- Նեյմարի խոսքը մեջ է բերում Goal կայքը: