Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը, ով այժմ հանդես է գալիս «Պորտուում», շնորհակալություն է հայտնել պորտուգալական թիմի երկրպագուներին՝ ստացած ջերմ ընդունելության համար:

«Շատ շնորհակալ եմ երկրպագուներին իմ նկատմամբ իրենց սիրո համար: Նույնը կարող եմ ասել նաև թիմի և ֆուտբոլիստների մասին: Այստեղ ինձ տանն եմ զգում: Երկրպագուների սերն ամենամեծ մրցանակն է, որը կարող է ստանալ մարզիկը»,- Կասիլյասը գրել էի կայքում:

Հիշեցնենք, որ Կասիլյասը «Պորտուի» հետ կնքել է երկու տարվա պայմանագիր: