Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը մասնակցում էր Հանրային խորհրդի հրավիրած քննարկմանը, որը նվիրված էր ՀԷՑ-ում աուդիտ իրականացնելու գործընթացին։ Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը առաջարկում էր, որ աուդիտ անցկացվի նաև Հանրային ծառայությունների հանձնաժողովում։ Բացի այդ՝ հանրության շրջանում վստահություն ձևավորելու համար առաջարկում էր, որ ՀԷՑ-ում աուդիտ իրականացնող խմբում ընդգրկվեն նաև հայաստանցի մասնագետներ։

 

Արեգ Գալստյանը, Սադոյանի առաջարկներին ի պատասխան, ասաց, որ հստակեցնեն առաջարկները և ներկայացնեն նախարարություն։ «Առաջին լրատվական»-ը թեմայի շուրջ զրուցել է Արեգ Գալստյանի հետ։ Վերջինիս հետ զրուցել ենք նաև սակագնի բարձրացման դեմ Հանրապետության հրապարակում ընթացող բողոքի ակցիաների մասին։

 

Ավելին՝ տեսանյութում.