Վրաստանի ներքին գործերի նախարարության ղեկավար է նշանակվել Գեորգի Մղեբրիշվիլին, ով ավելի վաղ զբաղեցնում էր պատիժների իրագործման և պրոբացիայի նախարարի պաշտոնը:

 

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հաղորդում է «Գրուզիա Online» լրատվական գործակալությունը, լրագրողներին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

 

 

Վարչապետն ասել է, որ «Գեորգի Մղեբրիշվիլին պատիժների իրագործման և պրոբացիայի լավ նախարար է եղել, նա նախարարությունում հաջող բարեփոխումներ է իրականացրել»:

 

 

«Վստահ եմ, որ Գեորգի Մղեբրիշվիլին արդյունավետ կաշխատի ՆԳՆ ղեկավարի պաշտոնում»,- նշել է Ղարիբաշվիլին: