Apple ամերիկյան ընկերության iPhone 6S եւ iPhone 6S Plus սմարթֆոնները վաճառքի կհանվեն սեպտեմբերի 18-ին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով Forbes հրատարակությանը, վաճառքների առաջին ալիքը կընդգրկի ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Ճապոնիան:

 

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, այս տվյալները, մասնավորապես, ստացվել են Vodafone բջջային կապի գործարկուի բրիտանական ստորաբաժանումից տեղեկատվության արտահոսքի հիման վրա:

 

Apple-ն ամերիկյան կորպորացիա է, որն զբաղվում է Mac համակարգիչների, iPad պլանշետների, iPhone սմարթֆոնների, iPod փլեյերների եւ այլ արտադրանքի, ինչպես նաեւ դրանց ծրագրային ապահովման մշակմամբ ու վաճառքով: Ընկերության կապիտալիզացիան կազմում է 727,8 մլրդ դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: