ՌԴ էներգետիկայի ու ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունները համաձայնագիր են ստորագրել Հայաստան ռուսական գազի գնի փոփոխության վերաբերյալ: Հայաստան մտնող 1000 խմ գազի գինը 189 դոլարից կդառնա 165 դոլար, սակայն սակագնի նվազեցումը սպառողները չեն զգա:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ սպառողները սակագնի նվազեցումն իրենց գրպաններում չեն զգա արժութային շուկայի տատանումների պատճառով.

 

«Սպառողները գազի համար վճարում են դրամով, իսկ դրամը հենց այդ նվազեցված չափով արժեզրկվել է: Ռուբլու արժեզրկման արդյունքում մեզ համար սակագինը նվազեցրին, սակայն իրենց ներքին սպառման հետ համադրելով դեռ մի բան էլ թանկ են վաճառում գազը, քան՝ նախկինում»,- ասում է տնտեսագետը և հավելում, փաստորեն, ռուբլու արժեզրկումից հետո մենք գազի դիմաց վճարում ենք 80 տոկոս ավելի թանկ: