Հնարավոր է' դա սերբ լրագրողների մեքենայությունների արդյուքն է: Միգուցե սերբերի համար ցավալի է, որ ալբանացիները նվաճել են Եվրոպայի առաջնության ուղեգիր, իսկ իրենք՝ ոչ: Այս մասին ասել Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին անդրադառնալով մամուլում տարածված այն տեղեկություններին, թե իբրև Հայաստանի և Ալբանիայի միջև Եվրո 2016-ի ընտրական փուլի Երևանում կայացած հանդիումը վաճառված է եղել:

«Անկեղծ ասած ձեզանից եմ իմանում այդ մասին: Ամեն դեպքում, դժվար է դրան հավատալ: Չեմ պատկերացնում' ինչպես նման բան կարող է հնարավոր լինել: Միգուցե դա սերբ լրագրողների մեքենայությունների արդյուքն է: Միգուցե սերբերի համար ցավալի է, որ ալբանացիները նվաճել են Եվրոպայի առաջնության ուղեգիր, իսկ իրենք՝ ոչ: Իսպանիային նույնպես ոչինչ պետք չէր Ուկրաինայի դեմ խաղում, բայց նրանք հաղթեցին: Ալբանիայի դեմ խաղում հայերի մոտ մոտիվացիայի բացակայության մասին խոսք լինել չի կարող: Դու պաշտպանում ես երկրի պատիվը և խաղում ես քո երկրպագուների առջև: Չեմ հավատում, որ որևէ մեկին հնարավոր էր կաշառել: Պարզապես այդպես ստացվեց: 6-րդ րոպեին կարող էին գոլ խփել, չիրացրին պահը և պատժվեցին: Եթե նման բաներ են գրում, թող ապացուցեն: Հակառակ դեպքում թող ներողություն խնդրեն»,- Բերեզովսկիի խոսքը մեջբերում է sport-express-ը: