Հոկտեմբերի 17-ին, ժամը 22.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում' «Երևան Մոլ»-ի մոտակայքում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել քաղաքացու. անհրաժեշտ է օգնություն:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ 1991թ. ծնված Վ. Ս.-ն իր վարած «BMW 320» մակնիշի 34 AS 213 պետհամարանիշով ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 1987թ. ծնված Ա. Հ.-ին:

 

Հրշեջ-փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Ա. Հ.-ին, ով տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: