Վրաստանի եւ Իսրայելի նախագահները քննարկել են երկու երկրների հարաբերությունների խորացման հարցերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 19-ին հաղորդել Է Վրաստանի կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը:

 

 

Վրաստանի ղեկավար Գեորգի Մարգվելաշվիլիի դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի Է ունեցել Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի պալատում: Ղեկավարները բանակցություններ են վարել դեմ առ դեմ, ինչպես նաեւ ընդլայնված ձեւաչափով:

 

 

«Մարգվելաշվիլիի հայտարարության համաձայն՝ Վրաստանն Իսրայելը դիտում Է որպես կարեւոր գործընկեր: Հանդիպմանը Վրաստանի նախագահը դատապարտել Է ահաբեկչության ցանկացած դրսեւորում»,-ասված Է գերատեսչության հաղորդագրության մեջ: Կողմերն արծարծել են երկու երկրների հարաբերությունների խորացումը:

 

 

Վրաստանի ղեկավարն առաջին տիկնոջ՝ Մակի Չիչուայի ուղեկցությամբ պետական այցով Իսրայել Է ուղեւորվել հոկտեմբերի 18-ին:

 

 

Ուղեւորության շրջանակներում, որը կավարտվի հոկտեմբերի 20-ին, Մարգվելաշվիլին հանդիպում կունենա Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի, Կնեսետի նախագահ Յու. Էդելշտեյնի եւ խորհրդարանական ընդդիմության ղեկավարների հետ:

 

 

Մարգվելաշվիլին նաեւ կայցելի Հոլոքոստի թանգարան, իսկ Վրաստանի առաջին տիկինը Իսրայելի մանկական կլինիկաներ, հաղորդել Է Sputnik-ը: