Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը գոհ չէ իր խաղից, «Դինամոյի» դեմ խաղում: «Այս խաղում «Սպարտակն» իր լավագույն խաղը չցուցադրեց, թեպետ վաստակեցին 3 միավոր: Ես ևս իմ լավագույն խաղը չանցկացրի, գոհ չեմ իմ խաղից: Դեռ այն մարզավիճակում չեմ, որ գերազանց խաղ ցուցադրեմ, որը հասկանալի է: Ինձ համար շատ կարևոր էր «Դինամոյի» հետ խաղը»,- ասել է Օզբիլիսը:

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրում «Սպարտակը» 3:2 հաշվով հաղթեց «Դինամոյին»: Հայաստանի ազգային հավաքականի անդամ Արաս Օզբիլիսը մեկնարկային կազմում էր և մասնակցեց հանդիպմանը մինչև 73-րդ րոպեն: