Շատ եմ հարգում Մոուրինյուի կատարած աշխատանքը և նրա հետ կոֆլիկտ չունեմ: Այս մասին Անգլիայի առաջնության շրջանակներում այսօր Լոնդոնի «Չելսիի» դեմ խաղից առաջ հայտարարել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:

«Շատ եմ հարգում Մոուրինյուի կատարած աշխատանքը: Նրանց համար, ովքեր լրագրող կամ մրցավար չեն Մոուրինյուն հիանալի տղա է: Ես ոչ մեկն եմ ոչ մյուսը, այդ պատճառով էլ ես ու Ժոզեն կոֆլիկտ չունենք: Նա էմցիոնալ է, ես' նույնպես, սակայն մենք բավականին պրոֆեսիոնալ ենք, որ հասկանանք' եզրափակիչ սուլիչից հետո սկսվում է նորմալ կյանքը: Այդպես ենք մենք աշխատում: Այո, առջևում «Չելսիի» հետ մեծ խաղ է սպասվում, սակայն կարիերայիս 15 տարիների ընթացքում շատ եմ մեծ խաղեր անցկացրել: Սա այնպիսի խաղ է, որում կարող ենք հաղթել, ինչպես յուրաքանչյուր այլ խաղում», – Կլոպի խոսքը մեջբերում է The Guardian-ը: