Սիրիական պաշտոնական աղբյուրները հայտարարել են, որ սիրիական բանակն ամբողջությամբ ազատագրել է Խանասերի ճանապարհը, որով բացվել է Հալեպն արտաքին աշխարհի հետ կապող ցամաքային ուղին: Այս մասին տեղեկանում ենք Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթից:

 

 

Խանասերի ճանապարհի ազատագրմամբ վերջ է տրվել այդ տարածքների համար զինվորական գործողություններին: Ներկայումս սիրիական բանակն ամբողջացնում է ճանապարհի ականազերծման աշխատանքները: Ժամեր անց Հալեպ-Խանասեր-Ասրիե-Սալամիե ճանապարհը կհայտարարվի բաց և ապահով: