Անցնող շաբաթ սոցիալական ցանցում ամենաշատ քննարկվող, նաև քննադատվող թեմաներից էր «Այո և Ոչ» հեռուստանախագիծը:

 

Քննադատությունները հիմնականում հնչում էին ռադիկալների կողմից, որոնց դուր չէր գալիս, որ «Այո»-ի և «Ոչ»-ի կողմնակիցները ոչ միայն կարող են կանգնած լինել նույն հարթակում, այլ նաև քաղաքակիրթ շփվել միմյանց հետ, կարծիքներ փոխանակել, բանավիճել, փաստարկներ ներկայացնել:

 

Իսկ իմ կարծիքով, չնայած մի շարք թերությունների, «Այո և Ոչ»-ը շատ կարևոր նախագիծ է, նախագծին մասնակցող «Ոչ»-ականներն էլ բնավ ծախված չեն, ինչպես կարծում են ռադիկալները: Եվ ընդհանրապես, շատ լավ է, որ երկու կողմի ներկայացուցիչները կարողանում են կանգնել նույն հարթակում և վիրավորանքների լեզվի փոխարեն ընտրել քաղաքակիրթ բանավեճը: Սա հենց այն կառուցողական մոտեցումն է, որը պակասում էր մեր ընդդիմությանը: Սա քայլ է դեպի ընդդիմադիր դաշտի առողջացում:

Կարեն Վարդանյան