Ինչպես տեղեկացրել էինք՝ նոյեմբերի 24-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ էր ստացվել, որ Վարդանանց փողոցի թիվ 14 հասցեում կրակոցներ են հնչում:

 

 

Ժամը 21.10-ին շտապօգնության ենթակայանից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կանչով մեկնել են նշված շենքի մոտ, որտեղ հայտնաբերել են 1983 թ. ծնված Հովհաննես Աթանյանի դիակը' ձախ թիակի շրջանում հրազենային վնասվածքի հետքով:

 

 

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Կենտրոնականի բաժնի և ճանապարհային ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական անհետաձգելի միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 25-ին պարզվել էր, որ հանցագործությունը կատարել է Երևանի բնակիչ, 1961 թ. ծնված Մկրտիչ Պողոսյանը:

 

 

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Շենգավիթի և Կենտրոնականի բաժինների ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նոյեմբերի 25-ին, ժամը 22.30-ին, Մկրտիչ Պողոսյանը ներկայացել է Շենգավիթի բաժին:

 

 

Վերջինս ձերբակալված է:

 

 

Նախաքնությունը շարունակվում է: