fcbanants.am  Առաջիկա ձմեռային դադարի ընթացքում Երևանի «Բանանցը» մարզական հավաքաներ չի անցկացնի Թուրքիայի տարածքում, ինչպես եղել է նախորդ տարիներին:
Ներկայումս «Բանանցի» ղեկավարությունը նոր տարբերակներ է փնտրում հավաքի անցկացման համար: Դիտարկվում են հավաքներն այլ երկրներում անցկացնելու հնարավորությունները: Հնարավոր տարբերակներից է Սոչին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին «Բանանցը» 2015թ. վերջին հանդիպումն է անցկացնելու Հայաստանի առաջնությունում: Առաջնությունը վերսկսվելու է 2016թ. մարտի վեցին: