Նոյեմբերի 30-ին «Կոշ» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է ազատազրկման դատապարտված 31-ամյա Ռոբերտ Գրիգորյանի դին՝ կախված վիճակում: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության լրատվական ծառայության ղեկավար Գոռ Ղլեչյանը:

 

«Ռոբերտ Գրիգորյանի դին հայտնաբերվել է քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտում գտնվող ճաշարանի հարակից արտաքնոցում»,- ասաց Ղլեչյանը:

 

Դատապարտյալը նախկինում եղել է չորս անգամ դատապարտված, իսկ ներկա գործում 2013 թվականին ազատազրկման է դատապարտվել ութ տարով:

 

Դատապարտյալի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: