Կասպից ծովում ուժգին ալիքները երեկ կեսօրին սրբել տարել են Բաքվի «Նավթային քարերը», ինչի արդյունքում ավերածությունների հետեւանքով երեք նավթագործներ անհետ կորել են:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, virtualaz.org-ը, հղում կատարելով Ադրբեջանի պատական վաթային ընկերությանը' SOCAR-ին, հայտնում է, որ ալիքները նրանց ծովն են նետել այն կացարանի հետ միասին, որտեղ նրանք բնակվում էին:

 

 

Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության ուժերը որոնում են աղետի ենթարկված նավթագործներին: