Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնվել է փակուղում. նրա համար չափազանց դժվար է հրապարակային ներողություն խնդրել ռուսական ինքնաթիռի հետ կատարվածի համար, քանի որ դրանով նա ընդունում է իր թուլությունը: Եթե նա չի ճանաչի իր սխալը, Անկարային լուրջ հետևանքներ են սպառնում, գրում է Frankfurter Rundschau-ն:

 

 

Մոսկվայի փոխադարձ միջոցները սահմանափակվել են զբոսաշրջությամբ և արտահանմամբ, սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս չի օգտագործել գլխավոր հաղթաթուղթը: Թուրքիան 54%-ով կախված է ռուսական բնական գազից, և բացի դրանից, ՌԴ-ն պետք է կառուցեր թուրքական առաջին էլեկտրակայանը: Եթե Մոսկվան որոշի դադարեցնել էներգակիրների մատակարարումը, Էրդողանի համար դժվար կլինի հակընդդիմանալ, ընդգծում է հոդվածի հեղինակը: Պուտինը հայտարարել է, որ շուտով կկիրառվեն կոշտ միջոցներ: Իսկ եթե խոսքը գնա սիրիական հակամարտությունում ռազմական ներկայության ուժեղացման մասին՝  Ռուսաստանի և Թուրքիայի միջև կավելանա ճգնաժամի սրացման վտանգը:

 

 

Եթե Սու-24-ի հետ միջադեպը եղել է Մոսկվային հասցեագրված նախազգուշացման պես մի բան, ուրեմն Էրդողանը սխալվել է. ոչ ոք չի կարող Ռուսաստանի նկատմամբ ագրեսիա ցուցաբերել և անպատիժ մնալ: Թուրիքիան շուտով կարող է բախվել Իրաքի և Սիրիայի հյուսիսում ինքնավար քրդական պետության հետ, ինչն ավելի կապակայունացնի երկիրը և կդառնա իսկական աղետ Էրդողանի համար, նշում է հեղինակը: